Ուռուցքաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը:
Հետազոտությունն իրականացվում է հետևյալ հերթականությամբ.
- ներերակային եղանակով ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային նյութ,
- ստացվում են ստանդարտ պրոյեկցիաներով ռենտգեն նկարներ՝,
- ընդհանուր հետազոտությունը տևում է մոտավորապես 15 րոպե:
Հետազոտության առավելությունները
- Հետազոտության հիմքում տարանջատվում է կրծքագեղձի նորմալ հյուսվածքը ախտաբանական օջախներից կամ գոյացություններից, տեսանելի դարձնելով կոնտրաստային նյութի կուտակումները:
- Գնահատվում է անոթային ցանցը. չարորակ գոյացություններում նորաստեղծ անոթային ցանցն առավել տեսանելի է դարձնում կոնտրաստանյութի կուտակումը:
- Կոնտրաստային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դիտարկել հայտնաբերված նորագոյացության բազմաօջախայնությունը և հստակեցնել չափերը:
- Հետազոտության շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է խուսափել բիոպսիայից:
Ո՞ւմ է ցուցված կոնտրաստային մամոգրաֆիան
Այն պացիենտները, որոնց մոտ մամոգրաֆայի ժամանակ հայտնաբեվել են ախտաբանական օջախներ կամ նորմալ հյուսվածքում պնդացած զոնաներ, կատարվում է կոնտրաստային մամոգրաֆիա` կոնտրաստանյութի կուտակման շնորհիվ տարբերակելու բարորակ ու չարորակ փոփոխությունները:
Ինչպես՞ է որոշվում. բիոպսի՞ա, թե՞ կոնտրաստային մամոգրաֆիա:
Ուռուցքային հիվանդության ախտորոշման դեպքում, միանշանակ, կատարվում է բիոպսիա, կասկածելի դեպքերում նախընտրելի է նախապես կատարել կոնտրաստային մամոգրաֆիա:
Ո՞ւմ է հակացուցված կոնտրաստային մամոգրաֆիան
Կոնտրաստային մամոգրաֆիան հակացուցված է պացիենտներին, որոնց մոտ առկա են հետևյալ ուղեկցող հիվանդությունները.
- երիկամային անբավարարություն,
- վահանաձև գեղձի հիպերթիրեոզ,
- ալերգիա` յոդից:
Հակացուցված է նաև հղիներին և կերակրող մայրերին:
Կոնտրաստային մամոգրաֆիան ունի՞ տարիքային սահմանափակում
Կոնտրաստային մամոգրաֆիան տարիքային սահմանափակում չունի:
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:
Հարկ է նախքան հետազոտությունը որոշել կրեատինինի քանակն արյան մեջ:
Ցանկալի է հետազոտությունից առաջ երկու ժամ չսնվել` խուսափելու տոքսիկ ազդեցություններից:
Հետազոտությունից հետո՞…
Հետազոտությունից հետո խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկներ օգտագործել` կոնտրաստանյութն օրգանիզմից արագ դուրս բերելու նպատակով: Հետազոտությունից ամիջապես հետո պացիենտը կարող է վերադառնալ առօրյա կյանքին:
Ստորև կներկայացվում է երկու դեպք.
- առանց կոնտրաստանյութի ախտաբանական կուտակում, որը հաստատում է կասկածելի օջախի բարորակ լինելը,
- կոնտրաստանյութի ախտաբանական կուտակում:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն